Մարդը կենդանի  բնության մասնիկ է: Ինչպես մյուս կենդանիները, մարդը շնչում է, սնվում,  մեծանում  և երեխաներ ունենում: Այս  ամենի համար նրան  անհրաժեշտ են օդ, ջուր, սնունդ, ջերմություն և մյուս մարդկանց ընկերակցություն:   Երկիրը  կենդանի մոլորակ է: Կենդանիները, բույսերը, մթնոլորտը և հողը այնպես են փոխկապված, որ կարծես մի ներդաշնակ օրգանիզմ լինեն: Բայց  ինչպես ամեն կենդանի էակ, Երկիրը կարող է նաև հիվանդանալ: Մի՞թե մարդը նպաստում է դրան:
Բնության պաշարները խիստ  արժեքավոր են մարդկանց համար: Բայց  դրանցից պետք է խնամքով օգտվել, թե չէ կարող ենք անուղղելի վնասներ պատճառել բնությանը:  Չէ՞  որ նույնիսկ  ձկները, որ կարծես  անթիվ-անհամար  են,  աստիճանաբար  պակասում են:
Կահույք  պատրաստելու, թուղթ ստանալու համար  մարդիկ  հաճախ այնքան  ծառահատում են անում, որ անտառներն այլևս  հնարավոր չի լինում վերականգնել:
Հողագործությունը  մարդկանց նստակյաց դարձրեց: Մարդիկ բնակավայրեր կառուցեցին,  և այսպես գյուղեր և քաղաքներ  առաջացան: Ի՞նչ  եք կարծում, կարո՞ղ են գյուղերն ու քաղաքներն առանց միմյանց գոյություն ունենալ:
Ինչու՞:
Հողագորործության մեջ հողը պարարտացնելու և բերքը  վնասատուներից պաշտպանելու  համար մարդիկ  զանազան նյութեր են օգտագործում: Բայց այդ նյութերի  չարաշահումը վտանգավոր է՝ դրանք կարող են վնասել նաև շրջապատի կենդանական աշխարհը:
Երկրի բնակչությունը գնալով  շատանում է: Շատանում է  նաև աղբը՝  այն, ինչ  մարդիկ դեն են նետում: Գործարանների թունավոր թափոններն ու աղբը  կարող են իսկական աղետ դառնալ:
Մարդիկ, առանց  երկար-բարակ մտածելու, դաշտերը, ձորակները,  գետերի հունն  օգտագործում են որպես աղբանոց: Արդյունքում անխնա  աղտոտվում են  բնության  ամենաթանկարժեք պարգևները՝ օդն ու ջուրը:
Հնում անպիտան դարձած իրերը վերածվում էին աղբի: Այսօր  մարդիկ  մտածում են, թե  դրանց ինչպես  կարելի է «երկրորդ կյանք» տալ՝ կրկին օգտագործել, այլ  բանի համար պիտանի դարձնել կամ վերամշակել:

Հարցեր
1. Ինչո՞վ է մարդը տարբերվում այլ կենդանի էակներից:
2.Ի՞նչ  եք կարծում, կարո՞ղ են գյուղերն ու քաղաքներն առանց միմյանց գոյություն ունենալ:
Ինչու՞:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s