Հայկական գիրը, դրանց հետ կապված առեղծվածները, մատենագրության մեջ օգտագործված հին հայկական գունանյութերը։

Հայոց կամ հայկական գիրը հնչյունային գրանշանների համակարգ է, որն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405թ.-ին, ուստի այդ գրերը կոչվում են նաև մեսրոպյան կամ մաշտոցյան: Հենվելով հայագիր հնագույն մատյանների, վիմագրությունների, Մաշտոցի աշակերտներ Կորյունի և Մովսես Խորենացու վկայությունների վրա՝ կարելի է տարբերել հայկական գրի ստեղծման մի քանի փուլ:

Առաջին փուլում Մաշտոցը բացահայտել է հայերենի բանավոր-խոսակցական հնչյունական համակարգը, ապա տարորոշված հնչյունների համար որոշել գրանշանների քանակը: Նրան օգնել են կաթողիկոս Սահակ Պարթևը և բանիմաց այլ անձինք:Երկրորդ փուլում ստեղծել է հայոց գրերը: Մաշտոցյան այբուբենի բոլոր տառերն ստեղծված են վերից վար իջնող երկար, կարճ ու լայն, ուղղաձիգ և հորիզոնական գծերով: Բաղադրիչների մեջ երկարը հիմնագիծն է, որի աջ կամ ձախ կողմերում կարճն ու լայնը, վերից վար համապատասխան դիրք գրավելով, միանում են նուրբ գծերով: Երրորդ փուլում Մաշտոցը դասավորել է տառերը, ճշտորոշել է նրանց թվային արժեքները, տվել համապատասխան անուն: Չորրորդ և վերջին փուլում սահմանել է հայերեն նորաստեղծ գրերի գործածության կանոնները, մշակել գրչության արվեստի հիմունքները: 

Ժամանակակից հայերենն ունի 39 տառ:Միջնադարում հայոց գրերը նաև նկարազարդել են ծաղկողները։

Ուրբաթագիրք, հայալեզու առաջին տպագիր գիրքը[1]։ Տպագրվել է Վենետիկում 1512 թվականին Հակոբ Մեղապարտի կողմից[2]։ Ունի 124 թղթյա էջ, 24 վերնախորագրային զարդանախշ, տպագրված է սև և կարմիր գույներով։

Ուրբաթագրքի մեկ օրինակ պահպանվում է Հայաստանի ազգային գրադարանում, որն էլ գրադարանի ֆոնդի ամենահին գիրքն է հանդիսանում։

Մատենադարանի ամենամեծ գիրքը «Մշո ճառնդիրն» է, իսկ փոքրը «Տոնացույց»-ը: Հին հայկակական ներկանյութ է որդան կարմիրը։Որդան կարմիր, կամ հայկական ներկ՝ բնական ներկանյութ, որը պատրաստում են որդան կարմիր (Արարատյան որդան կարմիր) միջատից[4]։

Հայաստանի բնությունը հարուստ է իր բազմաթիվ անզուգական բարիքներով: Դրանցից շատերը գտնվում են Արարատ լեռան ստորոտում փռված Արարատյան դաշտում, որն էլ համարվում է տարատեսակ բարիքներով լի շտեմարան: Մի ժամանակ այդ բարիքներից ամենաթանկը և Հայաստանին համաշխարհային ճանաչում բերողը եղել է որդան կարմիրը՝ մի ներկ, որը հազարամյակների ընթացքում չի խամրում: Այն ստանում էին Արարատյան դաշտի սեզերի վրա աճող միջատներից:

Ոչ մի կարմիր ներկ չէր կարող մրցել նրա հետ: Համաշխարհային շուկայում այն մեծ պահանջարկ ուներ, և ասում են՝ նույնիսկ ոսկուց թանկ արժեր: Որդան կարմիրով ներկում էին արևելյան թագավորների ու հռոմեական կայսրերի պարեգոտներն ու հայրապետական փիլոնները: Որդան կարմիրից սարքում էին մելան, որով գրում էին ու նկարազարդում թանկարժեք մագաղաթյա գրքերն ու ձեռագրերը: Իսկ վանքերում այդ ներկը օգտագործվում էր որմնանկարներ կատարելու ժամանակ, նաև դրանով ներկել են թելերի կաժերը, որոնք օգտագործվում էին գորգերն ու կարպետները հյուսելու համար: Հայոց աշխարհի հզորներն իրենց հրովարտակներն ու վավերագրերը ստորագրել են որդան կարմիրով: Հենց այդպես էլ հիմք է դրվել կարմիր թանաքով ստորագրությանը և ոչ միայն Հայաստանում, այլև ամենուր: Գիտնականները հավաստում են, որ հայկական որդան կարմիրն իր պայծառությունը պահում է հարյուր հիսուն հազար տարի: Մեծարգո հյուրին դիմավորելիս հայը նոր թխած հացի վրա որդան կարմիր է քսել՝ մատուցելով Հայաստան աշխարհի անզուգական բարիքները՝ հացը և որդան կարմիրը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s