Ժամացույցների պատմությունից

Բազելի համալսարանի ուսանողները Եգիպտոսում հայտնաբերել են ամենահին արեւային ժամացույցներից մեկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, 3,3 հազար տարվա պատմություն ունեցող ժամացույցը հայտնաբերվել է Արքաների հովտում կատարվող պեղումների ժամանակ:

Գտածոն սկավառակի տեսք ունի, որի վրա 12 հավասար մասերի բաժանված սեւ շրջանագիծ է նկարված: Սկավառակի կենտրոնում գտնվող 16 սմ երկարությամբ փոսիկը օգտագործվել է մետաղական կամ փայտե ձողը ֆիքսելու համար, որի ստվերի շնորհիվ էլ հնարավոր է եղել իմանալ ժամը:

Ժամացույց, սարք օրվա ընթացիկ ժամանակը որոշելու և մեկ օրվա ժամանակային ինտերվալներների տևողությունը միավորներով չափելու համար։

Ժամացույց անվանումը առաջացել է կելտական clagan և clocca բառերից, որոնք նշանակում են զանգ։ Ժամացույցը համարվում է մարդկության հնագույն գյուտերից մեկը, որը բավարարում է ժամանակի ավելի կարճ միավորների չափման պահանջը, քան բնական օր, լուսնային ամիս, ամիս և տարի միավորներն են։Ջրային ժամացույցը, որին նաև անվանում են Կլեպսիդրա, ունի ավազե ժամացույցի աշխատանքի նույն մեխանիզմը[Ն 1]: Արևային ժամացույցների շարքում է, հնարավոր է՝ համարվում է ժամանակի չափման հնագույն սարք, եթե հաշվի չառնել ուղղահայաց ձողը՝ գնոմոնը, որի գցած ստվերի երկարությամբ կողմնորոշվում էին ժամանակի մեջ հին անասնապահները[3]:Հրե ժամացույցներն առաջին անգամ եղել են Չինաստանում։ Նրանք կազմված էին պարույրից (спираль) կամ կախված մետաղական գնդիկներով դյուրավառ նյութից ձողիկներից։ Նյութի այրվելուց հետո գնդիկները թափվում էին ճենապակե սկահակի վրա՝ արձակելով զրնգոց։Որպես ժամանակաչափ, բառի նեղ իմաստով, ծառայում է կարգավորիչը։ Ատամնանիվը, նրան ամրացված թվացուցակի սլաքները՝ կարգավորիչի կողմից ժամանակի միավորների հաշվիչն է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s