Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձու.տի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կես.րին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տար.րինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
    կենդաբանական, ճամփորդել, ճամփա, ընձուղտ, ճամփորդում, կեսօրին։
  2. Տրված բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ:
    կեսօր կես-օր բարդ
    արևամուտ արև-մուտք բարդ
    ձանձր-ալի ածանցավոր
    աշխարհ պարզ
    ճանապարհ-որդ ածանցավոր

       3.  Կենդանաբանական այգու կապիկները  ճամփորդեցին:

ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:

կապիկները-ենթակա——————————                ճամփորդեցին-ստորոգյալ—————————————

բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն  է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:

Կապիկները ճամփորդեցին

գ) Լույսն անջատվեց:

Լույսն անջատվեց կայծակից։

Աննան նվագում է:

Աննան նվագում է դաշնամուր։

Աստղերը շողշողում են:

Աստղերը շողշողում են երկնքում։

Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:

4. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:

այգի-պուրակ

ճանապարհ-ճամփա, ուղի

արևամուտ-մայրամուտ, երեկո, իրիկնամուտ, մթնշաղ, վերջալույս

 5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:

տարօրինակ-սովորական, բնական

գիշեր-ցերեկ

նույն-տարբեր

դուրս գալ- ներս գալ, ներս մտնել

   6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:

մեծ, տարօրինակ, անհետաքրիքիր։

   7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

Կապիկների հետ համաձայն չեմ, քանի որ դրանք պտտվում էին իրենց վանդակում և միշտ նույն պատկերն էյին տեսնում։

Իմ աշխարհը բազմազան է, քանի որ ես տեղաշարժվում եմ։ Գնում եմ քաղաքից-քաղաք, երկրից-երկիր և շատ բան եմ իմանում աշխարհի մասին։Իմանում եմ երկրների կլիմայի, այնտեղ բնակվող կենդանիների մասին։ Լինում եմ տարբեր տեսարժան վայրերում։Այսպիսով ես աստիճանաբար ճանաչում եմ աշխարհը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s