Զատկածեսն ընտանիքում

Զատիկը սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33 թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը:Նախկինում զատկական տոնին սովորություն կար համայնքի հավաքած գումարով որևէ կենդանի, օրինակ` գառ առնել, հորթ, եզ գնել, այն զոհաբերել, և այդ մատաղը բաժանել համայնքի բոլոր անդամների միջև: «Ախար» կոչվող այդ զատկական մատաղին զոհաբերված կենդանու ոսկորներն էլ տանում թաղում էին տնամերձ այգիներում կամ ծառերի արմատների տակ: Սա ուներ վերածնության խորհուրդ։

Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…»

Զատիկի հիմնական խորհրադիշը և ուտեստը հենց ձուն է, նաև գինի, չամիչով ու չրով փլավ և այլն։

Զատիկյան փլավի հատիկը հավատացյալ ժողովուրդն է, իսկ չամիչն ու անուշեղենը Քրիստոսի առաքյալներն են, ովքեր Քրիստոսի լույսն ու հավատն են տարածում ժողովրդի մեջ։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 20-ից հետո մինչև ապրիլի 24-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

Սուրբ Զատիկը քրիստոնյա աշխարհի, կարելի է ասել, ամենասպասված տոնն է: Տարբեր երկրներում Զատիկը նշելու տարբեր ավանդույթներ կան:

Եվ այսպես՝ Անգլիայում Սուրբ Զատիկը համարվում է եկեղեցական գլխավոր տոնը: Տոնից երկու շաբաթ առաջ դպրոցներում հայտարարվում է արձակուրդ: Մեծ Բրիտանիայում ընդունված է միմյանց շոկոլադե ձվով, կոնֆետով և թխվածքաբլիթով հյուրասիրել: Իսկ տոնի ժամանակ եկեղեցի անգլիացիները գնում են նոր հագուստով:

725fb9b75472cbca693c1e96bf8297e3

Գերմանիայում բացի գունագեղ հավկիթներից, կան նաև Զատիկը խորհրդանշող  այլ սիմվոլներ: Օրինակ՝ Զատիկի նապաստակը, ով երեխաներին ներկած ձու կամ այլ բան է բերում: Հենց Գերմանիան է համարվում Զատիկի նապաստակի հայրենիքը: Մեկ այլ սիմվոլ է Զատիկի ծառը, որը զարդարված է հավկիթներով: 

06aba99b75e13f9a5b865bf93a8724da

Գերմանիայում պահպանվել է նաև հին ավանդույթ՝ ավանդական ձիերով երթը: Բավարիայում փողոցները լցվում են ձիավորներով, ովքեր գնում են եկեղեցի՝ ձիերին օրհնելու համար:

2e568be6a7275c63f4d7a07d1716145a

Ֆրանսիայում Սուրբ Զտիկի տոնի ավանդույթներն այնքան էլ չեն տարբերվում այլ երկրների ավանդույթներից: Զատիկի սեղանի գլխավոր ուտեստը համարվում է տապակած ճուտը: Իսկ տունը ֆրանսիացիները զարդարում են ժապավեններով, զանգերով և այլ հետաքրքիր զարդարանքներով:

7f7ec46be1ca63849f0a2cf1bf3e7fe7

Իսպանիայում ևս ավանդույթները շատ քիչ են տարբերվում աշխարհի տարբեր երկրների ավանդույթներից: Այնտեղ Զատիկը նշում են մեծ սեղանի շուրջ ներկած հավկիթներով և թխվածքով:

0b26284cf7246fb465211c777eff84d2

6STOPPED

Իսկ ահա Սուրբ Զատիկի տոնից առաջ Իսպանիայում տեղի է ունենում Սեմանա Սանտա, որը նշանակում է Սուրբ Շաբաթ: Այդ ժամանակ հիմնարկների մեծ մասը փակ է լինում, իսկ մարդիկ փողոց են դուրս գալիս անսովոր հագուստներով: Այսինքն՝ բոլորը սուր ծայրերով գլխարկներ են կրում և լույսեր:

562be8e0a426ce4998f6c929772e9c67

ԱՄՆ-ում Սուրբ Զատիկի նշելու ավանդույթները շատ են, քանի որ այնտեղ ապրում են քրիստոնյա տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Այդ օրը հարյուրավոր երեխաներ գալիս են Սպիտակ տուն և ներկված հավկիթներով խաղում այգում:

bd81be36db7a5cf2d39a794c14db9587

Ամերիկացիների սեղանի պարտադիր պետք է լինի խոզապուխտ, կարտոֆիլ, մրգային աղցան և բանջարեղեն: Սեղանները զարդարում են ծաղիկներով, հատկապես Զատիկի սիմվոլ համարվող լիլիայով:

7bdea5cba968db03107eb117e7984cea
de5a2b617ac35805729bfcd6349ecf60

Իսկ օրինակ Նիգերիայում Սուրբ Զատիկի տոնին Լագոս քաղաքի հրապարակում կազմակերպվում է մեծ տոնախմբություն:

2a9cd622f9254e46fe1cd3e50184c05b

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զատկի սեղանն ունի իր կանոնները, և կան մի խումբ ճաշատեսակներ, որոնք պարտադիր պետք է պատրաստել։2Ձու ենք ներկումՀայերը բոլոր քրիստոնյաների նման Զատկին ձու են ներկում։ Չէ՞ որ ձուն հարության և նոր կյանքի սաղմնավորման խորհրդանիշն է։

пасха крашеные яйца

Եթե ի սկզբանե ընդունված էր ձուն ներկել միայն կարմիր գույնով, որը խորհրդանշում է խաչված Քրիստոսի կենարար արյունը, ապա այսօր սեղաններին կարելի է տեսնել գույների հարուստ ներկապնակով և տարատեսակ նախշերով հավկիթներ։ Շատ տնային տնտեսուհիներ դրանք ներկում են սոխի կեղևի միջոցով` ստանալով բաց ոսկեգույնից մինչև կարմրա-շագանակագույն երանգներ։3Գինին` որպես փրկության խորհրդանիշ

Անհնար է Զատկի տոնական սեղանը պատկերացնել առանց գինու։ Չէ՞ որ խաղողի որթն Աստծո ընտրյալ ժողովրդի խորհրդանիշն է, իսկ Տիրոջը Նոր Ուխտում անվանում են խաղողագործ, իսկ ճյուղերը քրիստոնյաներն են։

Бокал вина

Արդյունքում, գինու գավաթը դառնում է փրկության խորհրդանիշ` մարմնավորելով Քրիստոսի արյունը: Ավելորդ է նշել, որ բիբլիական Արարատի ստորոտին աճեցված խաղողի գինին կզարդարի տոնական սեղանն ու կբարձրացնի տրամադրությունը։4Սպանախ և շատ-շատ կանաչեղենԶատկի սեղանը չի կարելի պատկերացնել առանց կանաչեղենի և դրանից պատրաստած կերակրատեսակների: Յուրաքանչյուր տանտիրուհի անպայման հյուրասիրում է տան անդամներին և հյուրերին հայկական հողում աճող կանաչեղենից պատրաստած ուտեստներ:

шпинат, зелень

Դա և՛ հյութալի սպանախն է, և՛ մի փոքր դառնահամ մանդակը, և՛ համեղ սիբեխը:5Խաշած ձուկՍուրբ Հարության տոնի անբաժան բաղկացուցիչը խաշած ձուկն է: Եվ դա պատահական չէ, քանի որ Նոր Կտակարանը ձկան խորհրդանիշը կապում է Քրիստոսի հետ, ում անվան հնագույն աքրոնիմը հունարեն հենց այդպես էլ հնչում է` իխտուս:

отварная форель рыба

Ձկան հետ է կապված նաև Քրիստոսի հրաշքներից մեկը` ձկան և հացի բազմապատկումն անապատում, որով կերակրեցին քարոզի եկած մարդկանց:6Չամիչով և չորամրգերով բրնձով փլավԶատկի սեղանի պարտադիր և գլխավոր կերակրատեսակը չամիչով և չորամրգերով բրնձով փլավն է: Որոշ գուրմաններ սիրում են նաև ավելացնել ընկույզ, խուրմա և շագանակներ: 

рисовый плов с изюмом и сухофруктами

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s