Թռչնադիտարկում

15 ամենագեղեցիկ թռչունները աշխարհում

Թռչունները (լատ.՝ Aves) տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։ Կարող է հասնել +40- +46 °С: Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։

Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով, մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում։ Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ։

Թռչունները հարմարվել են տարբեր էկոլոգիական պայմաններին։ Հայտնի է թռչունների ավելի քան 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական խմբերում՝ ողնուցավորներ (թռչողններ), անողնուցավորներ (վազողներ), լողացողներ կամ պինգվիններ։

Ինչպես մարդիկ, այնպես էլ թռչունները ձմռանը ցրտից պաշտպանվելու կարիք ունեն: Այդ պատճառով թռչունների որոշ տեսակներ, թողնելով իրենց հայրենիքը, չվում են տաք երկրներ` կեր հայթայթելու և ցրտից խուսափելու համար:

Հիմնականում չվում են միջատակեր թռչունները, քանի որ եթե սերմնակեր թռչունները կարող են կեր գտնել, ապա միջատակերների դեպքում դա անհանար է, չէ՞ որ ձմռանը միջատ գտնելն այնքան էլ հեշտ չէ:

Չվող թռչուններից է ծիծեռնակը: Կան նաև ցրտադիմացկուն տեսակներ, որոնք ամբողջ տարին մնում են իրենց հայրենիքում: Այդպիսի թռչունները կոչվում են նստակյաց: Նստակյաց թռչունները շատ տաքարյուն են, մարմնի միջին ջերմությունն էլ 41 աստիճան է: Տեսակներ էլ կան, որոնք չեն հեռանում իրենց հայրենիքից, եթե ձմեռն այնքան էլ ցուրտ չի լինում, իսկ ցրտաշունչ ձմռան դեպքում նրանք տեղից տեղ են թռչում, այդպիսիններն էլ կոչվում են քոչվոր թռչուններ, որոնցից են` փայտփորիկը, կարմրակատարը… Թռչունների որոշ տեսակներ էլ համարվում են և’ նստակյաց, և’ քոչվոր, ինչպես օրինակ վայրի աղավնիները:

Աշխարհի 10 ամենագեղեցիկ թռչունները ...

արծիվ,լոր, ագռավ,աղավնի,կաքավ,սարյակ,ծիվծիվ,կկու, ծիծեռնակ, փայտփորիկ,այգու դրախտապան,ճնճղուկ, անգղ, ձկնկուլ, թութակ, պիրոլ,եղնջաթռչնակ, մեղվակեր, արտույտ,սոխակ,սիրամարգ,կռունկ, կանեփուկ,սերինոս, մեծ ճուռակ, օձակեր արծիվ, սպիտակագլուխ անգղ,աղավնաբազե, քարաքուջուջ,լողակտցար, բզակտուց, կարապ,վայրի բադ,արագիլ,խլահավ,կակադու,կաչաղակ:

Աշխարհի 10 ամենագեղեցիկ թռչունները ...

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s