ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ

Պարարտանյութեր են կոչվում այն նյութերը, որոնք բարելավում են հողի հատկությունները և բույսերի սննդառության պայմանները: Մշակաբույսերից կայուն և բարձր բերք ստանալու համար կարևորագույն նշանակություն ունի պարարտանյութերի ճիշտ կիրառումը: Դրա համար հաշվի է առնվում մշակաբույսի պահանջը սննդանյութերի նկատմամբ, հողի և օգտագործվող պարարտանյութերի հատկությունները: Դրանց չափավոր և ճիշտ օգտագործելու դեպքում բարելավում է բուսական մթերքների որակը, նրանցում ավելանում է սպիտակուցների, օսլայի, շաքարի, ճարպերի, մոխրային ու արոմատիկ նյութերի քանակը:

Պարարտանյութերը ըստ տեսակի բաժանվում են երեք հիմնական խմբերի:
1.  Օրգանական` գոմաղբ:

2. Հանքային:

3. Բակտերիոլոգիական:

Գոմաղբ` հիմնական օրգանական պարարտանյութն է, որից ստանում են, կոմպոստներ, կենսահումուս: Գոմաղբը իր մեջ պարունակում է բույսերի սննդառության համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Գոմաղբով պարարտացված դաշտերում բարելավում է հողի միկրոֆլորան, բարձրանում է ոչ միայն տվյալ տարվա բերքը, այլև լավ պայմաններն են ստեղծվում հաջորդ տարիների ցանված բույսերի համար: Գոմաղբը դարսելուց առաջ հատակին պետք է փռել 20-25 սմ շերտով տորֆ կամ մանրացված ծղոտ: Այս ձևով պատրաստված գոմաղբի կույտը  հարկավոր է ծածկել տորֆով կամ ծղոտով ապա հողով և պահել մինչև հասունանալը: Գոմաղբը համարվում է հասունացած, երբ նրա մեջ  կերի կոշտ մնացորդներ քայքայված են, իսկ գոմաղբը մուգ գորշ գույն է ստանում:
Գոմաղբակույտում հասունացած գոմաղբը դաշտ են տեղափոխում աշնանը կամ գարնան խոր վարի ժամանակ, հավասարապես ցրում են դաշտի մակերեսին և նույն օրը վարածածկում: Գոմաղբի պարարտացման նորման կախված է հողի կառուցվածքից և մշակվող բույսի առանձնահատկություններից:

  1. Ի՞նչ է պարարտանյութը:
    Պարարտանյութերը այն նյութերն են, որոնք անհրաժեշտ են բույսերին նրանց բեքատվությունը բարձրացնելու, հողի սնուցումը և որակը բարելավելու համար:
  2. Թվարկե՞ք  պարարտանյութերի տեսակները, ի՞նչ կարող եք ավելացնել:
    Պարատանյութերը լինում են.
    ա) օրգանական-գոմաղբ, թռչնաղբ, տորֆ, հումուս, կոմպոստ, քաղաքային աղբ-սրանք բնական պարարտանյութեր են:
    բ) հանքային-ազոտական, ֆոսֆորական, կալիումական-այս պարարտանյութերի մի մասը վերցնում են բնությունից, իսկ մի մասը ստանում են քիմիական եղանակներով:
    գ) բակտերիոլոգիական
    Բացի նշվածներից կան նաև միկրոպարարտանյութեր, որոնք շատ քիչ քանակությամբ են տրվում հողին, բայց դարձյալ անհրաժեշտեն բույսերի աճման և հողի բարելավման համար:
  3. Ի՞նչ ազդեցություն է ունենում պարարտանյութը բույսերի վրա:
    Ազոտական պարարտանյութերը նպաստում են բույսերի ցողունի և տերևների աճմանը:Կալիումական պարարտանյութերը նպաստում են պալարների աճմանը:Ֆոսֆորական պարարտանյութերը նպաստում են պտուղների աճմանը:Ըդհանուր առմամբ պարարտանյութերը օգտագործում են բերքատվությունը բարձրացնելու համար, սակայն այն չի կարելի օգտագործել անհրաժեշտ քանակից շատ, քանի որ դրանք լրիվ չեն յուրացվի հողի և բույսերի կողմից և բուսական սննդի միջոցով կանցնեն մարկանց օրգանիզմ ևկվնասեն առողջությանը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s