Հայոց լեզու 5

Վարժ. 72

Ծառերին արթնացնողը քամին էր:

Այդ օրվանից հետո շատ քամիներ են փչել:

Տարբեր պարեր են սովորեցնում դպրոցում:

Դա չտեսնված մի պար էր:

Պարտեզի բոլոր ծաղիկները սպիտակ են:

Եթե բոլոր ծաղիկները սպիտակեն, լավ կլինի:

Թող հենց հիմա աչքերը փակեն և քնեն:

Բոլոր դռները փակ են ,միթե տանը մարդ չկա:

Անծանոթ համ էր, այս մրգից չէի կերել:

Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր համեր ունեն:

Վարժ. 73

Այս աղջիկը խաբում է բոլորիս:

Հանկարծ վախեցավ, բա որ գազանը նորից գա, ինքն ինչ է անելու:

Այ քեզ պատմություն, լսողները զարմացել էին:

Մի փոքր երեխա է, բայց ինչե՛ր գիտի:

Հիվանդ մի մարդ բացեց դուռը:

Վարժ. 74

Դարձվածքը երկու և ավելի բառերի կապակցություն է, որոնք իրարից շատ տարբեր են: Օրինակ չոր խոտ-կապակցության մեջ բառերը կարող ենք փոխել- խոտը կարող է լինել չոր, կանաչ, թարմ և այլն: Իսկ չոր գլուխ կապակցոթյունը միասնական է,այն միասին մեկ իմաստ է արտահայտում-կամակոր, համառ:

Վարժ. 75

սիրտ տալ-օգնել, մխիթարել, կարեկցել

հոգին առնել-մահանալ, վախճանվել

գլուխը կորցնել-խառնվել իրար, շփոթվել,

արևը խավարել-դժբախտություն պատահել, փորձանքի գալ

հալից ընկնել-հոգնել, ծերանալ, հիվանդանալ

սիրտը վկայել-կանխազգալ, նախազգալ

երես դարձնել- նեղանալ, խռովել, վիրավորվել

սիրտ անել- ռիսկի դիմել, համարձակվել, հանդգնել

բկին չոքել- ստիպել, պարտադրել

Վարժ. 76

ա)Նա աչքի ընկավ իր գեղեցկությամբ:

բ)Համո Սահյանը անցյալ դարի աչքի ընկնող բանաստեղծներից է:

ա)Գազանը մոտեցավ կրակին և ձեռը քաշեց դեպի իրեն:

բ)Նա երկար մտածեց և ի վերջո ձեռ քաշեց մտադրությունն իրականացնելուց

ա)Ես գլուխս պահել էի անձրևանոցի տակ:

բ)Դասերի ժամանակ գլուխ պահել չի կարելի:

ա)Համերգն այնքան բազմամարդ էր, որ մի մասը ոտքի վրա էին մնացել:

բ)Նա ոտքի վրա կերավ հացը և վազեց դուրս:

ա)Նա երկու պարանների ծայրը ծայրին կապեց և օգնեց ընկերոջը բարձրանալ լեռը:

բ)Նա հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, որ ընտանիքը սովի չմատնվի:

ա)Մինչև Ամանոր օրերը հաշվված են:

բ)Հիվանդի օրերը հաշվված էին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s