Երևանի պուրակները

Աբովյանի պուրակ֊Աբովյան պուրակը ձևավորվել է 1950 թվականին, գտնվում է Աբովյան փողոցի հյուսիս-արևելքում՝ սկզբնամասում։ Փողոցը եզրափակող բոլորաձև հրապարակ է, որի կենտրոնում տեղադրված է Խաչատուր Աբովյանի հուշարձանը (1947 թ., քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան, ճարտարապետ՝ Գևորգ Թամանյան)։ Բրոնզե արձանը կանգնած է գորշ, հղկված գրանիտե պատվանդանին[1]։

Լեոնիդ Ենգիբարյան֊

Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակը ձևավորվել է դեռևս 1950 թվականից Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ։ 1995 թվականին կրկեսի շենքի առջև կանգնեցվել է քանդակագործ Լևոն Թոքմաջյաննի հեղինակած ծաղրածու, կրկեսի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը[2], որը կրկեսի շինարարության ընթացքում ժամանակավոր հեռացվել է[3]։ 2011 թվականին սկսվել է Երևանի կրկեսի շենքի վերակառուցումը, որի ընթացքում հիմնովին վերականգնվել է պուրակը։ 2020 թվականի ապրիլի 28-ին Երևանի ավագանին՝ հերթական նիստի ժամանակ՝ ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, որոշում է կայացրել՝ «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երևանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ»[1][4][5]։

Ապամոնտաժված հուշարձանը Վերաբացվել է Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը` 2021 թվականի մարտի 15-ին[6]։

Սարյանի պուրակ֊

Մարտիրոս Սարյանի անվան պուրակ, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում՝ ՄաշտոցիՄարշալ Բաղրամյան պողոտաների և Ստեփան Զորյան փողոցի միջև՝ Ֆրանսիայի հրապարակին կից[1]։Մարտիրոս Սարյանի հուշարձան (Երևան)

Պուրակի կենտրոնում տեղադրված է Մարտիրոս Սարյանի մարմարյա արձանը (քանդակագործԼևոն ԹոքմաջյանճարտարապետԱրթուր Թարխանյան1986 թ.)։

Այգում են գտնվում նաև «Էրեբունի-Երևան» («Կենաց ծառ», քանդակագործ՝ Հակոբ Փիլիպոսյան, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան) հուշարձանը և «Տղամարդիկ» արձանախումբը (քանդակագործ՝ Դավիթ Մինասյան2007

Այգու տարածքում մշտապես գործում է նկարչական ցուցահանդես-վաճառք։

Հաղթանակի պուրակ֊

Այգու կառուցման աշխատանքներն սկսվել են 1930-ականների վերջին, և այգին կոչվել է «Քաղաքային այգի Արաբկիրում»։ Հայրենական մեծ պատերազմից հետո այն վերանվանվել է «Հաղթանակ» այգու, որի ամայի տարածքներում տարիների ընթացքում ծառեր են տնկվել։

«Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրը բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին։ Նույն օրն այգում բացվել է Ստալինի արձանը, որի պատվանդանի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Պղնձե արձանն ուներ 17 մետր բարձրություն, հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովն է։ 1962 թվականին Ստալինի արձանն ապամոնտաժվել է։ Պատվանդանը հինգ տարի մնացել է դատարկ։ 1967 թվականին Ստալինի արձանի տեղում տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը։ 1970 թվականին հուշահամալիրի շենքում բացվել է Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը, որը 1995 թվականին վերանվանվել է «Մայր Հայաստան»

Օղակաձև պուրակ֊Օղակաձև այգի, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում։ Օղակաձև Գետառ գետի հունով պտտվում է քաղաքի փոքր կենտրոնի շուրջը և բաժանում փոքր և մեծ կենտրոնները։ Այգին սկսվում է «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին, եզերվելով Խանջյան և Երվանդ Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ[1]։

Երազի պուրակ֊

Մոսկովյան պուրակ֊

Մոսկովյան պուրակ, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում՝ Ավետիք ԻսահակյանԿորյունի և Գևորգ Քոչարի փողոցների միջև։ Պուրակը, Կորյունի փողոցից ձգվելով Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի երկայնքով, տարածվում է մինչև «Առագաստ» սրճարան ու հանգստի գոտի[1]։

Պուրակի սկզբնամասում տեղադրված է «Ամրագրիր քո ապագան» քանդակը (քանդակագործԴավիթ Մինասյան2012), այստեղ է գտնվում նաև «Նարդի խաղացողը» քանդակը (քանդակագործ` Էդուարդ Շախիկյան2007