Բնագիտություն

  1. Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:

Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

  1. Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:

Մթնոլորտային տեղումներր լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ):

  1. Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի: Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °0-ից ցածր ջերմաստիճանում: Նախ՝ ձևավորվում են մանր սառցաբյուրեղներ, որոնք, միանալով ի­րար և սնվելով շուրջն եղած գոլորշիներով, խտանում են, խոշորանում, կազմում են փաթիլներ և, Երկրի ձգողական ուժի շնորհիվ՝ թափվում ցած:

  1. Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։

    Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի     մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:

Գիշերր, երբ օդր սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:

Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:

Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանր 0 °0-ից ցածր է:

  1. Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում:

Մեր բնակավայրում տեղումները լինում են ձյան և անձրևի տեսքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s