Աշխարհագրություն

1. Թվարկե’լ Վրաստանի հանրապետությունները, խոշոր քաղաքները, հարևան պետությունները։

Վրաստանի հանրապետություն է Աջարիան, առաջ եղել են նաև Աբխազիան և Հարավային Օսթերիան։

Խոշոր քաղաքներ են Թբիլիսին, Բաթումը, Քութաիսին, Ռուսթավին։

Իսկ հարևան պետություններ են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։

2. Բնութագրե’ք Վրաստանի աշխարհագրական դիրքը։

Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք` Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ: Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է: Երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է նաև այն պատճառով, որ ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև։

3. Որո՞նք են Վրաստանի տնտեսության գլխավոր ճյուղերը։ Որտե՞ղ են դրանք տեղաբաշխված։

Թբիլիսին Վրաստանի տնտեսական, վարչաքաղաքական և մշակութային խոշոր կենտրոնն է:Ռուսթավին երիտասարդ քաղաք է, մետաղաձուլության կենտրոն: Բորժոմը, Ծղալտուբան հանրահայտ առողջարաններ են: Խոշոր նավահանգիստ ու հանրահայտ առողջարան է Բաթումը։

Տիգրան Հայրապետյան 《Երրորդ աշխարհամարտի մատույցներում》վերլուծություն

Գեոքաղաքականության մեջ փոփոխություններ չկան, միջակ պետությունները ձգտնում են դառնալ դրա էպիկենտրոնը, փոքր պետությունները պարտիզանական պայքար են մղում հողի ամեն մի քառակուսիմետրի համար։ Փոփոխությունն ընդհամենը լիբերալիստական գաղափարների ազդեցության ուժեղացում է։ Հյուսիսային Կորեան համարվում է ժողովրդավարական, Պուերտ-Ռիկոն դեռ մնում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ, Մեն կղզին՝ Մեծ Բրիտանիայի, Գվինեյան՝ Ֆրանսիայի, և բոլոր այդ պետությունները համարվում են ժողովրդավարական…
Համաշխարհային քաոսի նոր ալիքը բերում է իր հետ նոր դարաշրջան, որտեղ միայն տեղ ունեն դեմոկրատական երկրները, իսկ ի՞նչ է պատահում մնացածի հետ, սանկցիաներ ԱՄՆ-ի կողմից, ռմբակոծում, քաղաքական հետապնդում։ Սա է դեմոկրատիզացիայի հետևանքը, սա է այն խաղաղությունը, որին ձգտում էին երկրորդ աշխարհամարտից հետո։ Ռմբակոծում՝ հանուն խաղաղության, ոճրագործություն՝ հանուն դեմոկրատիզացիայի։
Ըստ՝ Տիգրան Հայարապետյանի, ներկայիս իրողությունները պետք է լինեին խաղաղ և դրական, ատելությունը տեղ չէր ունենա ներկայիս աշխարհում։ Բայց ինչպես տեսնում ենք, ամեն ինչ շարունակվում է, ԱՄՆ սպառնում է Գերմանիային սանկցիաներով, «Հյուսիսային Հոսք 2»-ի պատճառով, իսկ Լեհաստանը մեղադրում է Ռուսաստանին նացիստների հետ համագործակցության համար։ Հյուսիսային Կորեան, Պակիստանը, Հնդկաստանը, ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Իսրայելը, Ֆրանսիան, Հարաֆային Աֆրիկան ունեն միջուկային զենքեր։ Իրանն ունի հարուստ պաշար միջուկային զենք ստեղծելու համար, եթե նա հրաժարվի միջուկային գործարքից, ընդհամենը մի քանի ամսում կարող է ստեղծել միջուկային բալիստիկ և ատոմային ռմբեր։ Շոտլանդիայում իշխանության են եկել նացիոնալիստներ, ովքեր ուզում են դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից։ Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրոխորհուրդից։ Ամեն անգամ, երբ նավթի գինը նվազում է, Վենեսուելան ընկնում է  ծայրահեղ աղքատության անդունդը։ Երբ ԱՄՆ պասիվ պատերազմի մեջ  է Իրանի հետ, երբ սևամորթը իր մաշկի գույնի ֆակտորով դառնում է նախագահ և ինդիվիդումի շահերը գերակայում են պետական շահերը։ Այսպիսով ներկայիս աշխարհը գտնվում է շատ վտանգավոր իրավիճակում, որտեղ մի կողմում ձախ քաղաքական կողմնորոշումներն են, իսկ մյուս կողմում աջ։
Արդյոք սա է խաղաղությունը, մարդասիրական և լիբերալ արժեքների հաղթանակը, արդյոք մարդկության ձգտումը դեպի տոլերանտ գաղափարներ չկործանեց դարերով եկած պետական համակարգերի գոյությունը։ Խեղաթյուրված արժեքները կործանում են ազգայնականություն հասկացողությունը։ Ավարտը կլինի սպիտակամորթերի թրաֆիքինգը, որտեղ սպիտակամորթ լինելը կհավասարվի ստրուկ լինելուն․․․

Տիգրան Հայրապետյան 《Վերջին մարդու ժամանակը》վերլուծություն

«Վերջին մարդը » ու նրա կողմից ղեկավարվող զանգվածը , ամբոխը ։

Ըստ հեղինակի «Վերջին մարդը» գտել է միակ ճշմարտության անհաղթ կարգախոսը. «Մենք գտել ենք երջանկությունը»:
Ահա ցածրոգության ինչ աստիճանի է մեզ իջեցրել ժողովրդին «Վերջին մարդու» իշխանությունը: «Մենք խաղաղության ենք ձգտում» և ասում է «Վերջին մարդը», «Մենք պատերազմ չենք ուզում» և ճչում է զանգվածն ու հանգստանում, որ «Վերջին մարդը» թույլ չի տալու, որ պատերազմ լինի:
Ըստ հեղինակի «Վերջին մարդու» էգոիզմը , եսը թույլ չի տալիս հասկանալ ժողովրդին ու պաշտպանել նրա շահերը ։ Կարևորը նրա Եսն է ։
Զանգվածի գիտակցությունից դուրս է մղվել հայ , Հայաստան հավաքական գիտակցությունը ։ Հայերին բաժանել են ըստ խմբերի , ըստ մարզերի ։

Գիտնականների կարծիքով այս ժամանակահատվածում հնարավոր չէր հայերին բաժանել / ինչպես վաղ ժամանկներում էր լինում / մարզերի ու խմբերի միջև , որ ամեն մեկը պատասխանատու լիներ իր նահանգի ու մարզի համար , բայց արի ու տես , «Վերջին մարդու» իշխանությունը մասնատեց երկիրը ։
Ըստ հեղինակի ինքնաքայքայում ապրող էթնոսներն իրենց կործանման պատճառները սովորաբար հակված են փնտրել առանձին երկրների կամ ժողովուրդների մեջ ։
Մեջբերում հեղինակի խոսքից << էթնոսն ինքը թերանում է
կատարելագործվել, ստեղծել ինքնավերարտադրությանը նպաստող հասարակական
հարաբերությունների եւ ներհասարակական կառույցների անհրաժեշտ
համակարգերը, եթե խեղդում է ինքնապաշտպանության բնազդը եւ զլանում է
պաշտպանել ինքն իրեն, ապա նա դատապարտված է: Ցանկացած ժողովուրդ, որ
խաղաղություն է մուրում ՝ պատրաստ զոհաբերելու իր հայրենիքն ու իր անբաժանելի
հատվածի կյանքը, դատապարտված է կործանման>>
:
Եվ վերջում հեղինակի խնդրանքն է «Վերջին մարդու» իշխանությունից սթափվելը , իսկ դա ամողջ ժողովրդի խնդիրն է ։

Տիգրան Հայրապետյանի 《Ծուռ հայելիների Թագավորությունում》վերլուծություն

Հոդվածում ուսումնասիրվում է «այո-մարդկանց» ֆենոմենը և դրա բացասական ազդեցությունը ղեկավարության, որոշումների կայացման և ընդհանուր առմամբ հասարակության գործուներության վրա։ Տիգրան Հայրապետյանը պնդում է, որ այս երևույթը, որը վերաբերվում է այն անհատներին, ովքեր կուրորեն համաձայնվում են իրենց առաջնորդի որոշումների հետ և աջակցում են նրան՝ առանց կասկածի տակ դնելու նրանց արժանիքները կամ հաշվի առնելով այընտրանքային տեսակետները։ Նա կարծում է, որ այս երևույթը հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր պատրաստ են զիջել իրենց բարոյական մասնագիտական չափանիշները, որպեսզի իրենց համար իշանության դիրքեր ապահովեն։

«Ճիշտ կռահել ղեկավարի մտքերը և ձգտել առաջինը հավանություն տալ դրանց:»

Այստեղ մարդիկ նույնպես ավելի շատ մտահոգված են իրենց իշխանության և ազդեցության դիրքերը պահպանելով, քան իրենց քաղաքացիական պարտքը կատարելով:

Հոդվածում ընգծվում են տվյալ երևույթի բացասական հետևանքները, ինչպես ժողովրդավարության և հանրային վստահության խաթարումը: Հոդվածում ասվում է, որ այս երևույթը հաղթահարելու միակ միջոցը առողջ այլախոհության և քննադատական մտածողության խրախուսումն է իշխանական համակարգի ներսում և ընդդիմության ներսում։ Այն անհատները, ովքեր կարելի է ասել դեմ են գնում իրենց բարոյական և մասնագիտական չափանիշներին ՝ հանուն իրենց ուժի և ազդեցության դիրքերը պահպանելու, պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար:

«Կույր համաձայնության ավանդույթները մենք ժառանգել ենք խորհրդային իշխանության ժամանակներից, և այսօր հասարակական-քաղաքական աշխույժ գործունեության մեջ ընդգրկված «չափահաս սերունդները» լիարժեք ժառանգորդներն են այն բարոյականության և ստերեոտիպների, որ խորհրդային իշխանության պայմաններում հասարակական հարաբերությունների հիմքն էին և էությունը:»

Այս հատվածում ընդգծվում է կույր համաձայնության խնդիրը, որը տարածված էր խորհրդային իշխանության դարաշրջանում նույնպես և ժառանգվել էր ներկա սերունդների կողմից։ Հեղինակը ենթադրում է, որ մարդիկ սովոր են կանխատեսել իրենց առաջնորդների մտքերն ու գաղափարները և առաջինը հաստատել դրանք: Այս երևույթը խորապես արմատավորված է հասարակության մշակույթի և բարոյականության մեջ և վերածվել իրավական և բարոյական խնդրի:

«Այդպիսի իրավիճակներ պետք է համարել տվյալ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող անցումային փուլերը՝ կազմավորումների (ֆորմացիա) փոփոխությունները, պատերազմները, այսինքն՝ այն իրողությունները, երբ օրակարգի հարց է դառնում լինել-չլինելու խնդիրը:»
Հայրապետյանի այս միտքը շատ համահունչ է այն ժամանակաշրջանին, որում մենք հիմա ապրում ենք՝ 2018 թվականից հետո, հեղափոխություն, պատերազմ։

«Առավել ողբերգականն այն է, որ այս երևույթը կայուն ժառանգական բնույթ է կրում, և երիտասարդությունը, «ճիշտ» կողմնորոշվելով, ընտրում է նույն ճանապարհը:»

«Ամենատարբեր գերատեսչությունների պաշտոնյաները մասնավոր խոսակցություններում ահազանգ են խփում տիրող իրավիճակի, հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության, նրա գործողությունների, կադրային անհեթեթության և այլնի մասին, սակայն, ինչպես և խորհրդային ժամանակներում, այդ ամենը միայն խոհանոցում և խիստ նեղ շրջանակներում: Իսկ իբրև վարչակարգի ծառա՝ նրանք պատրաստ են հոխորտալով պաշտպանել նրա յուրաքանչյուր քայլը:»

«Ուստի, ժողովրդի ոգին հեռուստահաղորդումներով ու խրոխտ կոչերով չէ, որ պետք է բարձրացնել, այլ համակարգի արմատական փոփոխություններով: Ժողովուրդը պետք է յուրաքանչյուր քայլին զգա, որ իրենից անձնազոհություն պահանջող իշխանությունն ինքն էլ այդպիսին է և ձեռնհաս է որևէ լուծում գտնելու ծառացած խնդիրներին»։

Այս հատվածում երևում է, որ Տիգրան Հայրապետյանը ցանկանում է հասկացնել մարդկանց թե ինչպես պետք է ձգտել փոփոխությունների կամ անգամ հեղափոխության: Նա այստեղ շատ լավ առանձնացնում է այն միտքը, որ ժողովուրդը պետք է օրինակ վերցնի իշխանությունից, սակայն, ինչպե՞ս, եթե իշխանությունները անձնազոհ չեն:

Հոդվածը պարունակում է մտածելու տեղիք տվող բովանդակություն: Տիգրան Հայրապետյանի փաստարկն ամրապնդվում է պատմական և ժամանակակից օրինակներով, ինչպես նաև առողջ այլախոհության և քննադատական մտածողության կոչով ՝ որպես ժողովրդավարության և հանրային վստահության պահպանման կարևոր արժեքներ:

Քիմիա

  1. Ո՞ր մետաղների օքսիդներն են ջրում լուծելի: Թվարկե՛ք այդ մետաղները:

Առաջի Ա ենթախմբի մետաղները-Li, Na, K, Rb, Cs և Երկրորդ Ա ենթախմբից-Ca, Sr, Ba, Ra

  1. Որո՞նք են կոչվում հիմնային օքսիդներ: Բերե՛ք հինգ օրինակ:

Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանում են հիմքեր։

Na2O-Na(OH)

K2O-K(OH)

CaO-Ca(OH)2

FeO-Fe(OH)2

Fe2O3-Fe(OH)3

  1. Գրե՛ք հետևյալ օքսիդներին համապատասխանող հիդրօքսիդների բանաձևներն ու անունները Li2Օ, CaO, MgO, 

Li2O-Li(OH) Li-ի հիդրոքսիդ

CaO-Ca(OH)2 Ca-ի հիդրոքսիդ

MgO-Mg(OH)2 Mg-ի հիդրոքսիդ

  1. Ներկայացրեք լիթիումի, նատրիումի, մագնեզիումի, բարիումի, ցինկի, պղնձի(II) և երկաթի (III) հիդրօքսիդների բանաձևերը:

Li-Li(OH)

Na-Na(OH)

Mg-Mg(OH)2

Ba-Ba(OH)2

Zn-Zn(OH)2

Cu-Cu(OH)2

Fe-Fe(OH)3

5)Ո՞ր ինդիկատորի գույնն է նույնը և ջրում, և՛ ալկալու լուծույթում։

Մեզ հայտնի 3հայտանյութերը հիմքի ազդեցությամբ իրենց գույնը փոխում են։

Մանուշակագույն լակմուսը հիմքից դառնում է կապույտ։

Նարնջագույն մեթիլ-օրանժը հիմքից դառնում է դեղին։

Անգույն ֆենոլֆտալեյինը հիմքից դառնում է մորեգույն։

Հասարակագիտություն

  • Որոնք են իշխանության դրական և բացասական կողմերը։ Իշխանությունը առավելություն է , արտոնություն ․ թե․․․

Իշխանության գլխավոր նպատակներից մեկը մարդ- կանց, հասարակական խմբերի միջև հարաբերություն- ների կարգավորումն է: Դրանք առաջին հերթին այն հա- րաբերություններն են, որոնք վերաբերում են մարդու կենսական կարիքների բավարարմանը:

Իշխանությունն, այսպիսով, ապահովում է հասարա- կական կարգուկանոն, սահմանում է օրենքներ և ապա- հովում դրանց կատարումը: Խոսքն այստեղ պետական իշխանության մասին է:

Օրենքները, սակայն, «հավերժական շարժիչ» չեն: Դրանք ինքնին չեն աշխատի, եթե չարտահայտեն հան- րության մեծ մասի իրական կարիքներն ու պահանջները: Օրենքների իրագործման արդյունավետությունն ավելի բարձր կլինի, եթե իշխանության՝ դրանք ընդու- նող և դրանցով առաջնորդվող մարմինները հենվեն ոչ միայն ուժի, հարկադրանքի, այլև հեղինակության վրա:

Իմ կարծիքով իշխանությունը առավելություն է, որովետև դու ես որոշում քո գործուղություները։

  • Ինչ միջոցներով է իշխանությունն ազդում մարդկանց վարքագծի վրա։

Եթե դու ունենում ես իշխանություն և ընդունում ես օրենքներ։ Հետևաբար երկրի ղեկավարը պահանջում է հետևել, այդ օրենքներին և այդպես ազդում մարդկանց վարքագծի վրա։

  • Ինչպես, ինչ միջոցներով է պետությունը կարգուկանոն հաստատում և պաշտպանում։

Եթե ուզում ես, որ քո երկիրը լինի կարգապահ պետք է ընդունես օրենքներ և լինես օրինապահ։ Իսկ եթե այդ օրենքներին չեն ենթարկվում իրավապահ մարմիների միջոցով տարբեր պատիժներ կիրառելով վերականգնում են օրենքի պահանջները։

Տեսակարար ջերմունակություն; Ջերմային հաշվեկշռի հավասարումը

1.Մարմինների ո՞ր հատկությունն է բնութագրում տեսակարար
ջերմունակությունը:

Միևնույն զանգվածով տարբեր մարմիներ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ։ Մարմնի այդ հատկությունը կոչվում է տեսակարար ջերմունակություն։

  1. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար
    ջերմունակություն:

Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող, այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը կոչվում է տեսակարար ջերմունակություն։

  1. Ի՞նչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Մարմնի տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ 1կգ զանգվածով մարմնի ջերմաստիճանը 1°C բարձրացնելու համար, կամ ինչ ջերմաքանակ է անցնում շրջապատին, երբ մարմինը սառչում է 1°C:

  1. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

Միավոր Ջ/կգ×°C

  1. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c=Q/m×(t2-t1)

  1. Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:

Քանի որ հողի տեսակարար ջերմունակություն ավելի փոքր է,քան ծովի ջրինը, ապա գարնանը ծովերը տաքանում են ավելի դանդաղ, իսկ աշնանը սառչում են ավելի դանդաղ շրջանատին տալով մեծ ջերմաքանակ, ուստի ձմռանը ծովամերձ վայրերում կլիման մեղմ է։

  1. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը:
    Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:

Q=cm(t2-t1)

  1. Ձևակերպեք ջերմափոխանակման օրենքը:

Եթե ջերմափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է։

  1. Գրել ջերմային հաշվեկշռի հավասարումը:

Q1 + Q2 = 0

Русский язык

Активный залог

Он написал этот роман много лет назад.

То, как живут бедные люди поразило молодого человека.

Во время войны потерялись, все документы.

Реставраторы восстановили древнюю скульптуру.

Я люблю маму.

Пассивный залог

Этот роман был написан им много лет назад.

Молодой человек был поражен тем, как живут бедные люди.

Все документы былы потеряны во время войны.

Древняя скульптура была восстановлена реставраторами.

Мама любима мной.

Информация про Пасху разных стран

Пасха – это один из самых значимых христианских праздников, который отмечается в разных странах мира по разному.

В России пасхальная неделя начинается с торжественного Входа Господня в Иерусалим (Вербное воскресенье), а завершается воскресением Христа. Важными традициями являются освящение куличей (пасхальных хлебов), яиц, а также пасхальных корзин с пищей, которые затем делятся с семьей и близкими.

В Греции Пасха отмечается с особой торжественностью и обрядами. Традиционные пасхальные блюда включают в себя овечье мясо и особую пасхальную выпечку, называемую “тсуреки”. Один из самых известных обычаев – это “ломание красных яиц”, символизирующее воскрешение Христа.

В Италии пасхальные традиции тесно связаны с католическими обрядами. В Ватикане папа совершает торжественную службу. В различных регионах Италии существуют свои уникальные обычаи, театрализованные представления страданий Христа и традиционные пасхальные блюда.

В Соединенных Штатах Пасха отмечается с разнообразием традиций, которые частично имеют христианские корни.Традиции включают в себя поиск пасхальных яиц, подарки, пасхальные карнавалы и парады.

По всему Израилю ,в дни Пасхи совершают особые религиозные службы в синагогах, включая чтение особенных текстов из Торы и проведение молитвенных служб. Также готовятся особые песахальные блюда, такие как матца и бараний окорок. Во время праздника,запрещена любая пища, содержащая дрожжи.

В Армении ,в пасхальную ночь верующие собираются в церквях, чтобы принять участие в особой службе – “Сурб Затик”. Эта служба начинается поздно вечером и продолжается до утра, когда объявляется воскрешение Христа.После церковных служб семьи собираются вместе, чтобы отметить праздник. На пасхальном столе обязательно присутствуют пасхальные яйца, куличи,рисовый плов с сухофруктами и орехами,рыба (символ христианства) и красное вино.Одним из самых известных пасхальных обычаев в Армении является традиция разбивания красных яиц. Верующие берут по красному яйцу и сталкивают их друг с другом. Тот, чей скорлупа остается целой, считается победителем и получает благословение на год. Во многих местах в Армении в дни Пасхи проводятся праздничные мероприятия, включающие танцы, песни и фольклорные представления, в которых участвуют местные жители.