Գործնական քերականություն

1.Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչ: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ` Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:
Հայաստանի ամենամեծ լիճ  Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:

Սևանից` Հայաստանի ամենամեծ լճից սկիզբ է առնում միայն Հրազդանը։
Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի  արքայադստերը:

Տղան մոտեցավ արքայադստերը` չարաճճի գեղեցկուհուն։
Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:

Զորքը պաշարում է Նինվեն` երկրի մայրաքաղաքը ու սպասում նոր հրամանի։
Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ  մարդ Նազարից:

Կինը հարևաններին բողոքում է Նազարից` իր ոչ ու փուչ մարդուց։
Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:

Սաքոն` Նազարի հետ կռվողն էլ էր այդ հարսանիքում։
 Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:

Արյունոտվում էր զորավարի սիրտը Իտալիայի` իր հայրենիքի թշվառ վիճակից։
Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:

Ծերունին հաճախ էր Կարոյով` իր թոռնիկով հպարտանում։

2.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` եղաբայրդ, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` փոշտատարից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` երևալուն:
Մայրը որդուց` Գուրգենից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Սասունցի Դավթին:
Հրազդանը` , Երևանով է անցնում:

3․Ինքդ բացահայտիչ ունեցող 4-5 նախադասություն կազմի՛ր։

4.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը`…, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը`…, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը`…, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`…:
Պահակը`…, որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`…:
Հարցերին պատասխանող պարոնը`…. անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

5. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ նա ինձ անծանոթ է , այնուամենայնիվ ես նրան կոգնեմ:
Թեպետ ես սխալ եմ գործել, սակայն կուղեմ այդ սխալս:
Չնայած որ ես ուրախ եմ, բայց ներքուստ տխուր եմ:
Թեև ես ուղղեցի սխալս, բայց և այնպես ոչ մեկ չուրախացավ:

6. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե ես ուշանամ դասից, ապա իմ հայրիկը կզրկի ինձ հեռախոսից:
Քանի որ տղան վատ արարք է գործել, հետևաբար պետք է պատժվի։
Որովհետև ես միշտ բարդ ճանապրհն ռմ ընտրում, ուստի այս անգամ էլ կնտրեմ բարդ ճանապարհը:
Քանզի ես օգնեցի նրան, ուրեմն նա անպայման պետք է օգնի ինձ:

7. Կետադրի՛ր

Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Leave a comment